Notizie

«Երկրները' մեկ հարկի տակ»

“Երկրները` մեկ հարկի տակ” անվանումը է կրող փառատոնը սեպտեմբերի 26-28-ը անցկացվեց Օղակաձև այգում` Վարդան Մամիկոնյանի արձանին կից տարածքում: Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնին մասնակցում էին ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և դեսպանատները: Փառատոնն իր բնույթով գործարար էր, մշակութային, էթնիկ և առաջին անգամ անցկացվեց Հայաստանում:
Պաշտոնական բացմանը, որը կատարեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյան, ներկա էին պետական այրեր, դեսպաններ: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Փառատոնը լուսաբանվեց տարբեր հեռուստա և ռադիոընկերություններով:
Փառատոնն ուներ նաև ճանաչողական բնույթ. նպաստեց տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրա յուրահատկություններին ծանոթանալուն, որոշ ժամանակով առօրյա հոգսերից կտրվելուն, իսկ օտար երկրների ներկայացուցիչներն էլ, իրենց հերթին, ծանոթացան հայկական ավանդույթներին, մշակույթին, ինչպես նաև` խոհանոցին: Փառատոնն ինքնին մեծ հնարավորություն էր միջազգային ընկերություններին ներկայանալու, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների միջև գործարար կապեր հաստատելու և համագործակցելու համար:
Մասնակիցներն էին` ՀՀ-ում գործող դեսպանություններ, հյուպատոսություններ, արտասահմանյան երկրներ/ Ֆրանսիան, Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը Հայաստանի հանրապետությունում, Բելոռուսը, Թուրքմենիան, Սիրիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռումինիան, Էստոնիան, Ուկրաինան, Ղազախստանը, Հայաստանը/:
Փառատոնի ընթացքում կատարվեց նաև հանգանակություն, որի ողջ հասույթը տրամադրվեց ՀՀ բուհերում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին: