Նորություններ

«Երկրները' մեկ հարկի տակ»

Օղակաձև այգու Վարդան Մամիկոնյանի արձանի տարածքում, սեպտեմբերի 26-28-ը անցկացվեց “Երկրները` մեկ հարկի տակ” անվանումը կրող փառատոնը:
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնին մասնակցում էին ինչպես հայրենական արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ միջազգային ընկերություններն ու դեսպանատները: Փառատոնն իր բնույթով գործարար էր, մշակութային, էթնիկ և առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում:
Պաշտոնական բացմանը, որը կատարեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ներկա էին պետական այրեր, դեսպաններ: Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով: Փառատոնը լուսաբանվեց տարբեր հեռուստա և ռադիոընկերություններով:
Փառատոնն ուներ նաև ճանաչողական բնույթ. այն հնարավորություն ընձեռնեց ծանոթանալ տարբեր երկրների ազգային մշակույթին, խոհանոցին և դրանց յուրահատկություններին։ Այն մեծ հնարավորություն ընձեռնեց ներկայանալ միջազգային ընկերություններին, իսկ հայաստանյան և օտարերկրյա ընկերություններին՝ հաստատել գործարար կապեր և համագործակցել:
Մասնակիցներն էին` ՀՀ-ում գործող դեսպանություններ, հյուպատոսություններ, արտասահմանյան երկրներ /Ֆրանսիան, Ռուսհամագործակցության ներկայացուցչությունը Հայաստանի հանրապետությունում, Բելոռուսը, Թուրքմենիան, Սիրիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռումինիան, Էստոնիան, Ուկրաինան, Ղազախստանը, Հայաստանը/:
Փառատոնի ընթացքում կատարվեց նաև հանգանակություն, որի ողջ հասույթը տրամադրվեց ՀՀ բուհերում սովորող սիրիահայ անապահով ուսանողներին: