Բջնիի մասին

Բջնին հռչակավոր է հնուց: Առաջին անգամ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մասին հիշատակվում է դեռևս 5-րդ դարում, Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» մեջ: 5-րդ դարից սկսած, Պահլավունիների հռչակավոր տոհմի կառավարման ժամանակ, տարածաշրջանի կարևորությունը մեծացավ, և 21-րդ դարում Բջնին դարձավ  բերդաքաքաղ: Այդ նույն ժամանակ քաղաքը դարձավ նաև Հայստանի 4 եպիսկոպոսական գահերից մեկը, որին իրավունք էր վերապահվում ընտրել կաթողիկոս: Գահին հաստատվեց Վասակ-Գոլում Պահլավունին, ով վերականգնեց բերդը և 1020 թ. հաջողակ պաշտպանություն ցուցաբերեց քաղաքի վրա քոչվոր ցեղերի հարձակումներին:
Վասակի որդին` Գրիգոր Մագիստրոսը, 1031 թ. կառուցեց Սուրբ Տիրամոր եկեղեցին, որը գործում է մինչ այսօր: Հենց այստեղից է սկիզբ առել Վարդապետի աղբյուրի մասին պատմությունը, որը փոխանցվել է բերնացի և հասել մինչև մեզ:
Շրջակայքում բավականին շատ բուժիչ աղբյուրներ կան, որոնք սկիզբ են առնում ընդերքից, բայց Սուրբ Տիրամոր տաճարի համար ջուրն օգտագործվել է Վարդապետի աղբյուրից: Չնայած խորհրդային տարիներին աղբյուրը մոռացության էր մատնվել, սակայն տեղի բնակչությունը  իր բոլոր հիվանդությունները նախընտրում էր բուժել Վարդանի աղբյուրի սուրբ ջրով: Ենթադրվում է, որ աղբյուրի կենդանի ջուրը խմելով`մարդը կարող էմայր հողի ուժը  հավաքել: