Ջուր Aquastone

Վարդապետ աղբյուրը, մինչև երկրի մակերևույթ դուրս գալը, մանրախիճ շերտերի, կավի և ավազի միջով 60 կմ ճանապարհ  է անցնում, որն էլ ապահովում է նրա բնական ֆիլտրումը: Բնական մաքրման ժամանակ ջուրը չի կորցնում իր բնական հատկությունները, չի փոխում իր կառուցվածքային հիդրոքիմիական կազմը, դրա համար էլ Վարդապետ աղբյուրի ջուրը կարելի է խմել առանց լրացուցիչ մաքրման ենթարկելու: Շատ մանրէաբանական վերլուծություններ ցույց են տվել, որ ջրի որակական բաղադրությունը շարունակաբար նորմալ է: Երեք տարվա հետազոտությունները վկայում են այն մասին, որ ոչ մի հանգամանքում ջրի բաղադրությունը չի փոխվում:
Վարդապետի աղբյուրի ջուրը դասվում է քաղցր ջրերի շարքին, և շնորհիվ իր ի սկզբանե հարուստ բաղադրության նախընտրելի է հյութերի, կոմպոտների, կոնյակի, գինու և կոսմետիկայի պատրաստման համար: Այն կարելի է օգտագործել ինչպես տանը, այնպես էլ արդյունաբերության և արտադրության մեջ:
Կարևոր է ընգծել նաև ջրի լրացուցիչ արդյունավետությունը՝ գործարանային շշերի օգտագործման դեպքում․ լցավորվելիս ջուրը մաքրվում է օզոնով, ինչը կանխում է ինֆեկցիայի և բորբոքային հիվանդությունների տարածումը:
Եռալիս տարրեը չեն ոչնչանում, դրա համար էլ այդ ջրից ստացվում է ոչ պակաս համեղ և օգտակար թեյ:
Աղբյուրից դուրս գալով ջուրն ունենում է 4-6 աստիճան տաքություն: Ջրի լցոնավորումը իրականացվում է աղբյուրի անմիջական հարևանությամբ (100 մ), միևնույն ջերմաստիճանում: Այդ իսկ պատճառով, ջրի առավել արդյունավետության համար խորհուրդ է տրվում ջուրը խմել նշված ջեմասիճանով:
Ապացուցված է, որ աղբյուրի թույլ գազավորված ջուրն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով և ունի հանքային ջրին մոտ բնական բաղադրություն:
Այն հանգստացնող ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, կարգավորում է քունը, մարսողությունը, լավ է ազդում աղիքների աշխատանքի վրա և այլն:
«Ջրաբեկ» ՍՊԸ գործարանում լցոնավորվող աղբյուրի ջուրը պարբերաբար օգտագործման դեպքում կատարում է հակաալերգիկ ֆունկցիա:
Վարդապետի աղբյուրը գտնվում է արտադրական օբյեկտներից հեռու և չի ենթարկվում արտադրական և գյուղատնտեսական ձեռնարկությունների ախտոտմանը, ինչը մեր ժամանակներում հազվադեպ երևույթ է: Գտնվելով գեղատեսիլ վայրում` ուղղիղ թեք ժայռի տակ, որից հոսում է բուժիչ ջուրը և որին միանում է հպարտ արծվի բույնը, «Ջրաբեկ» գործարանը հռչակավոր է իր բնական ռեսուրսների պահպամնամ ավանդույթներով, որոնցով Հայաստանը բավականին հարուստ է: Աղբյուրը համարվում է մակերևութային ջրերի առավել խոցելի տեսակ, բայց բնության արձանը` Վարդապետի աղբյուրը, ազնիվ և հոգատար տիրոջ ձեռքում է: